Բաժանորդագրվել
Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը կործանվել է Հարավային Կորեայում: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս թռչել։
F-16-ը վթարի է ենթարկվել Յոնջու քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում՝ գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Հետաքննվում են վթարի բոլոր հանգամանքները:
Ավելի վաղ ևս մեկ F-16 ինքնաթիռ էր կործանվել թուրքական Բալըքեսիր քաղաքում: