Կիևյան փողոցում կրшկողներին դեռ չեն հայտնաբերել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանությшն փորձի հատկանիշներով

Արյունալի սպանության փորձից անցել է 10 օր, սակայն հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կիևյան փողոցի SAS սուպերմակետի հարևանությամբ մի խումբ անձիք հրազենային և սառը զենքի կիրառմամբ ծայրահեղ ծանր վիրավորում էին հասցրել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդուն՝ 22-ամյա Վահագն Հակոբյանին, որի կյանքը մեծ դժվարությամբ կարողացել են փրկել բժիշկները։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից հայտնել են, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել այն դեպքում, երբ տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության, գույքը խուլիգանական դրդումներով վնասելու և սպանության փորձի հատկանիշներով:

Վահագն Հակոբյանը սովորում է երկու ԲՈՒՀ-ում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժկության ֆակուլտետի 5-րդ կուրսում և Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետակական համալսարանի կարատեի բաժնի 5-րդ կուրսում։ Վահագն Հակոբյանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի լավագույն մարզիկներից է, տարբեր երկրներում ամենաշատ հաղթանակներ գրանցած մեծահասակների հավաքականի անդամներից։ Հայոց եռագույնը բազմիցս պատվով ծածանել է արտերկրում՝ ՀՀ և Կովկասի 8-ակի, Եվրոպայի քառակի և աշխարհի չեմպիոն է։

Leave a comment