ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261105/hapk-i-het-kapvats-mer-hetaqrqrutjunnery-sparvats-en-nikvol-pashinjan-108957628.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_108506ba8029ee1b1788258c9c719657.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

Նախարար Միրզոյանն էլ հավելեց, թե պետք չէ լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ էլ՝ մյուսները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառված են։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի խոսքերը։

Մասադիկովը ասել էր, թե Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտավորված պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը:

«Ուզում եմ՝ մենք մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են։ Մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր հեռացման հարցին, հավելեց, թե պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները։

«ՀԱՊԿ-ում անդամին հեռացնելու մեխանիզմ չկա, բայց մենք էստեղ բան չենք տեսնում․․․ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում, ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Նա կրկնել էր բազմիցս ասված արտահայտությունը, որ ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում։

Leave a comment