Եթե դժգոհ ենք, փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք դեսպանատան համար. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այն ինչ դեսպանատների մասով ունենք և պայմանավորված է, 2027 թվականի բյուջեի նախագծում արտացոլված է: Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Աղաջանյանի հարցերին:
Նախարարն ընդգծեց, որ ընթացս կարող են լինել այնպիսի ծրագրեր, որոնք մտքում կան, բայց ոչ մի հստակ հաշվարկ չկա դրանց շուրջ, որը կարողանայնին ընդգրկել բյուջեի ծարգրում:
«Օրինակ՝ կա մի մայրաքաղաք, որոտեղ մեր ունեցած ֆիզիկական ենթակառուցվածքից՝ դեսպանությունից շատ դժգոհ ենք և դա ընդհնարապես հարիր չէ դեսպանություն լինելուն, որը խոսում է այդ երկրի հետ մեր ունեցած հարաբերությունների մասին: Հիմա այդ տեղերում փնտրում ենք համապատասխան ենթակառուցվածք, համապատասխան շենք, որ կարողանանք ձեռք բերել: Սա չնեք կարող գրել բյուջեի նախագծում, որովհետև առաջարկ էլ չկա, շենք էլ չկա, բանակցություն էլ չկա: Սակայն, եթե դա լինի մեր Ֆինանսների նախարարության ու կառավարության գործընկերները մեզ վստահեցրել են, որ լավագույնս հնարավոր ջանքերը կգործադրեն, որ դրա համար միջոցներ հատկացնեն»,-ասաց Միրզոյանը:
Նախարարը նաև նշեց, որ լինում են ոչ ռեզիդենտ դեսպանություններ, որոնք համատեղության կարգով, ծածկում ենք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները:
«Երկու դեպքում մենք վարում ենք մեր արտաքին հարաբերությունները դեսպանությունների միջոցով որոնք գտնվում են Հայաստանում: Մեկը Ուզբեկստանում մեր դեսպանությունն է: Այդ երկրում Հայաստանի դեսպանը նստում է Երևանում: Մյուսը Թունիսն է և Ալժիրը, որոտեղ հավատարմագրված մեր դեսպանը նույնպես նստում է Երևանում»,-ասաց Միրզոյանը: