Իտալացի խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ անանաս ավելացնել և աշխատանքից ազատվել է

Իտալացի խոհարար Դավիդե Տամբուրելլան աշխատանքից ազատվել է պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար, հաղորդոել է «The Guardian»-ը։

Դավիդե Տամբուրելլան աշխատանքից ազատվել է Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի La Costa ռեստորանից երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ նրան կանչել են մենեջեր Էլիոթ Ինգրամի մոտ՝ «աշխատանքային հարցերը քննարկելու համար»։

Բողոքներից մեկը խոհարարի կողմից պիցցայի վրա անանաս դնելուց հրաժարվելն է եղել։ Աշխատակցի խոսքով՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելը «վիրավորանք կլիներ նրա մշակույթի նկատմամբ»։

«Մեր ռեստորան հյուրեր ունեինք մեծ միջոցառման համար, և նրանք ծախսել էին ավելի քան 15,000 դոլար։ Բոլոր ծախսերը հոգացող անձն ասել է. «Լսե՛ք, ես պետք է խոզապուխտով և անանասով պիցցա գնեմ»»,- պատմել է Ինգրամը։

Տամբուրելլան նշել է, որ Ինգրամը խախտել է «Արդար աշխատանքի մասին» օրենքը։ Խոհարարը կարծում է, որ իր աշխատանքից ազատումը մասամբ պայմանավորված է եղել աշխատանքային վնասվածքով. նա երկու տեղից կոտրել է աջ ձեռքը մետաղական բազրիքին հարվածելուց հետո։

«La Costa»-ն փակվել է հուլիսին, երբ վարձակալության ժամկետը լրացել է։ Ինգրամը իր որոշման համար նշել է բարձր գործարար ծախսերը։ Տամբուրելլան այժմ աշխատում է մեկ այլ իտալական ռեստորանում։

Leave a comment