Հայաստանը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին ու չափանիշներին և սա միայն իմ կարծիքը չէ. Միրզոյան

Հայաստանը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին ու չափանիշներին և սա միայն իմ կարծիքը չէ. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կարծում եմ, որ Հայաստանը միանշանակ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին ու չափանիշներին և սա միայն իմ կարծիքը չէ: Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի հարցերին:

«Կարող եք գտնել տարբեր միջազգային գնահատման մեխանիզմներ ինդեքսներ, որտեղ կարող եք տեսնել, թե Հայաստանը ժողովրդավարության ինչ գործակից ունի կամ որերորդ տեղում է: Ամենավառ օրինակը մեր ընտրություններն էին, և դրանց շատ պատկառելի հեղինակավոր միջազգային կառույցների արձագանքները: Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում, բոլոր բարեփոխումների տեսանկյունից դարձել ենք թիվ մեկը աշխարհում: Շատ տեղ ունենք գնալու, այդ թվում մեզ պետք են ավելի արդյունավետ գործիքներ, քրեա-օլիգարխիայի կամ այլ երկրների շահերի ներկայացուցիչների ապօրինի գործունեության դեմ պայքարում»,-ասաց Միրզոյանը:

ԱԳՄԱ նախարարը նաև անդրադարձավ ԵԽԽՎ զեկույցին՝ նշելով, որ դրա եզրակացության մեջ հստակ ասվում է, որ ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել ազատ, արդար, ժողովրդավարական ու միջազգային չափանիշներին համապատասխան:

Անդրադառնալով Սահմանադրության շուրջ դիտարկումներին նախարար Միրզոյանը նշեց. «Հայաստանում ոչ մի այլ Սահմանադրություն չի լինելու, քան ՀՀ Սահմանադրությունը: Այդ Սահմանադրությունից բխող տարբեր դրական բաներ կարող են լինել, այս հարցը որոշողը ՀՀ ժողովուրդն է: Խոսակցությունն ընդամենը այն մասին է, որ ՀՀ քաղաքական ուժերը հնարավոր դարձնեն, որ ժողովուրդը կարողանա քննարկել և քվեարկել այս կամ այն Սահմանադրության նախագծին»:

Leave a comment