Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։

Leave a comment