ԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն ավելի բարձր կլինեին, եթե ամերիկյան զինված ուժերը տեղակայված չլինեին Հորմուզի նեղուցի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«ԱՄՆ-ում վառելիքի գները չափազանց բարձր են։
Դրանք երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերն ապահովված չլինեին նավթի և գազի տարանցումը Հորմուզի նեղուցով»,- CBS-ին տված հարցազրույցում նշել է Վենսը՝ հավելելով, որ եթե ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն Հորմուզի նեղուցից, էներգակիրների գները կտրուկ կաճեն։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է էներգակիրների մատակարարման կայուն շղթաների պահպանման, ինչպես նաև Թեհրանից հստակ պարտավորություններ ստանալու վրա՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ։