Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։