Պարզվել է Երևանում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորի ինքնությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են փետրվարի 18-ին Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։

Մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզվում են։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:

Ինչպես հայտնել էինք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։

Leave a comment