Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են փետրվարի 18-ին Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
Մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզվում են։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:
Ինչպես հայտնել էինք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։