Դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա Հայաստանում լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին. Շոյգու


Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինելու Ռուսաստանը Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է. ձևավորված համակարգը դրանից հետո կարող է մեկ գիշերում փլվել՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։


Նրա խոսքով՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն, ըստ Շոյգուի, վաղուց արդյունավետ և պատասխանատու աշխատում է Հայաստանում:


«Այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղիների համակարգում, այդ թվում՝ շարժակազմում, գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի»,- նշել է Շոյգուն:


Նա ընդգծել է, որ երկաթուղին նաև ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ապահովելով տրանսպորտային կապ դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Դիտումների քանակ3

Leave a comment