Քաղաքացիները բողոքել են սպառված էլեկտրաէներգիայի ցուցանիշների ուռճացումից․ ՀԾԿՀ նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունվարին սպառված էլեկտրաէներգիայի հավելագրված ցուցանիշներ չեն արձանագրվել, թեև «մենք քաղաքացիներից բողոքներ ենք ստացել այն մասին, որ իրենց հաշվիչների ցուցմունքները ուռճացվել են»։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա հավաստիացրել է, որ կարգավորող մարմինը հետևողական կլինի այդ բողոքների քննարկման հարցում։ Մեսրոպյանը պնդել է, թե փողոցում քաղաքացիներ են իրեն մոտեցել և երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ժամանակավոր կառավարման հանձնվելուց հետո իրենք ամսական սկսել են վճարել 3000-5000 դրամով պակաս։

Leave a comment