Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ աշխարհի օվկիանոսի ցանկացած հատվածում իր շահերից բխող նավերը զավթելու փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով շվեդական իշխանությունների կողմից ավելի վաղ կալանավորված Sea Owl I լցանավի ազատ արձակումը։

Լցանավը կալանավորվել էր մարտի 13-ին՝ գրանցման և փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։

Մինչև խախտումների վերացումը նավին արգելվել էր լքել Շվեդիայի տարածքը։

Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը հաստատել է, որ լցանավը պատշաճ կերպով գրանցված է Հասարակածային Գվինեայում։

Leave a comment