Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:
Վարչապետը ողջունել է Քայլաշ Սաթյարթիի այցը Հայաստան և ջերմությամբ հիշել 2024 թվականին Երևանում կայացած հանդիպումը, որը հնարավորություն է ընձեռել քննարկելու երեխաների իրավունքներին և կրթությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարոն Սաթյարթիի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Digitec համաժողովին և հույս հայտնել, որ այս այցը ևս կնպաստի փորձի փոխանակմանն ու սոցիալական ոլորտում համագործակցությանը։
Քայլաշ Սաթյարթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ պահպանում է ակտիվ փոխգործակցություն։
Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: