https://arm.sputniknews.ru/20261121/es-teghapvokhvum-em-hajastan-jvorkaefy-hastatec-vor-arajadrvel-e-hff-nakhagahi-pashtvonum-109629036.html
Ես տեղափոխվում եմ Հայաստան. Ջորկաեֆը հաստատեց, որ առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Ես տեղափոխվում եմ Հայաստան. Ջորկաեֆը հաստատեց, որ առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Դենիս Ջորկաեֆը ցանկանում է իր փորձն ու տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին։ Նա արդեն հայերեն է սովորում։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T19:59+0400
2026-11-21T19:59+0400
2026-11-21T20:11+0400
հայաստան
դենիս ջորկաեֆ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
թեկնածու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/944/80/9448039_0:115:1133:752_1920x0_80_0_0_5eb782b0996034582f61a0549e8d2f26.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Նանտ քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը պատրաստվում է տեղափոխվել Հայաստան։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում` հաստատելով, որ առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ՀՖՖ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել, սակայն անուններ չէր նշել։Ջորկաեֆը նշել է, որ այսօր ցանկանում է իր փորձն ու ՈւԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։«Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։ Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար»,– նշել է նա։Ջորակաևն ընդգծել է` որպես անկախ թեկնածու՝ ունի հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնի առաջիկա օրերին։«Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու»,– շեշտել է նա։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Արարատ–Արմենիայի» մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանն է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում, դրանից հետո նա ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզեց աշխատանքային պայմանագիրը։Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/944/80/9448039_0:121:1133:972_1920x0_80_0_0_50ce067ae404adaf18ef1eb9943950b0.jpg.webp
հայաստան, դենիս ջորկաեֆ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, թեկնածու
հայաստան, դենիս ջորկաեֆ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, թեկնածու
Դենիս Ջորկաեֆը ցանկանում է իր փորձն ու տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին։ Նա արդեն հայերեն է սովորում։
«Պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։ Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։ Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական»,– գրել է նա։
Ջորկաեֆը նշել է, որ այսօր ցանկանում է իր փորձն ու ՈւԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։
«Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։ Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար»,– նշել է նա։
Ջորակաևն ընդգծել է` որպես անկախ թեկնածու՝ ունի հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնի առաջիկա օրերին։
«Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու»,– շեշտել է նա։