Քաղաքականություն
21.11.2026 | 19:41
Ամերիկյան Rockstar Games ընկերության տվյալներով՝ GTA VI տեսախաղի վաճառքի հասույթը մեկնարկի առաջին 24 ժամում կազմել է 3,79 միլիարդ դոլար՝ սահմանելով տեսախաղերի պատմության նոր ռեկորդ։
Ընկերության փոխանցմամբ՝ խաղի պաշտոնական թողարկումից առաջ գրանցվել է շուրջ 32,5 միլիոն նախնական պատվեր։ Առաջին օրվա վաճառքի ցուցանիշով նոր խաղը գերազանցել է ֆրանշիզայի նախորդ մասի՝ GTA V-ի արդյունքները։
Հիշեցնենք, որ 2013 թվականին թողարկված GTA V-ն առաջին երեք օրվա ընթացքում ապահովել էր մոտ 1 միլիարդ դոլարի եկամուտ։ Այն ժամանակ այդ ցուցանիշը համարվում էր աննախադեպ։ Հետագայում GTA V-ն դարձավ պատմության ամենավաճառվող տեսախաղերից մեկը։