Ֆրանսիան ակնկալում է՝ ԵՄ-ն մեկ ամսվա ընթացքում նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը կարող է մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ՝ կապված սուպերմարկետների սառնարանային սարքավորումների կոտրման մեղադրանքների հետ։ Այս մասին France 5 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Երկուշաբթի օրը Բրյուսելում ներկայացրել եմ այդ կիբերհարձակման համար պատասխանատու անձանց վերաբերյալ ապացույցները, որպեսզի նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Այսպիսով՝ մենք կսառեցնենք նրանց ֆինանսական ակտիվները և կարգելենք նրանց մուտքը ԵՄ տարածք։ Կարծում եմ՝ այդ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել մեկ ամսվա ընթացքում»,- ասել է Բարոն։

Նոյեմբերի 9-ին Ֆրանսիան Իրանին մեղադրել էր հոկտեմբերին սուպերմարկետների սառնարանային սարքավորումների դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման համար։ Այդ կապակցությամբ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։

Leave a comment