Բաժանորդագրվել
Ընկերությունը ջանքեր է գործադրում մյուս համակարգերի աշխատանքը հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Apple»–ի ծառայությունների լայնածավալ խափանումը պայմանավորված էր ներքին համակարգի անհաջող թարմացմամբ և կապված չի եղել կիբեռհարձակման հետ։ Այս մասին հայտնել է ընկերությունը։
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում օգտատերերը հայտնել էին Apple Pay-ի, iCloud-ի և Apple Support-ի հետ կապված խնդիրների մասին։
«Ներքին թարմացման պատճառով տեղի ունեցած մի շարք խափանումներից հետո մեր համակարգերի մեծ մասն արդեն վերսկսել է աշխատանքը։ Մենք ջանքեր ենք գործադրում մյուս համակարգերի աշխատանքը նույնպես հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ», – ասված է «Apple»-ի հայտարարությունում։
Ընկերությունը հայտնել է, որ վերացրել է նաև iCloud–ում գրանցվելու և հաշիվ մուտք գործելու հետ կապված խնդիրները։