Քաղաքականություն
18.11.2026 | 13:00
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երեկ վարչության հերթական նիստն է գումարել։ Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։
Factor.am-ը տեղեկացել է, որ նիստին չի մասնակցել վարչության անդամներից ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
ԱԽ գրասենյակից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Սիմոնյանը չի մասնակցել անձնական պատճառներով պայմանավորված։
«ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մշտապես մասնակցում է վարչության նիստերին։ Երեկ, անձնական պատճառներով պայմանավորված, ժամանակային առումով չի հասցրել մասնակցել վարչության հերթական նիստին»,- ասաց Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հավելենք, որ նիստին մասնակցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հենց նախարարությունն էլ, ըստ Գալյանի, այս ամիս պետք է հրապարակի նոր Սահմանադրության տեքստը։
Արփի Հակոբյան