Եվրահանձնաժողովը վերջնագիր կներկայացնի ԵՄ-ին անդամակցել ցանկացողներին

Բաժանորդագրվել

Նոր մեխանիզմը, ըստ էության, ԵՄ-ում սահմանում է «պրոբացիոն անդամակցության» հասկացությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Որպեսզի բացառվի «հունգարական սցենարի» կրկնությունը, երբ մեկ երկիր մշտապես արգելափակում է ամբողջ Եվրամիության որոշումները, Բրյուսելը պատրաստել է կոշտ «հակաօրբանական փաթեթ»՝ բանակցային գործընթացում թեկնածու երկրներին զրկելով ինքնուրույնությունից։

«Նոր մեխանիզմը վերջնականապես պատրաստ կլինի առաջիկա օրերին և կներկայացվի վերջնագրի տեսքով։ ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրները այդ պայմանները վիճարկելու կամ դրանցից հրաժարվելու հնարավորություն չեն ունենա. Եվրահանձնաժողովը նրանց կանգնեցնում է «ընդունիր կամ հեռացիր» փաստի առաջ», – նշել են Բրյուսելի աղբյուրները:

Առաջին երկիրը, որտեղ կփորձարկվի Բրյուսելի նոր «պաշտպանական մեխանիզմը», Չեռնոգորիան է։

Եվրահանձնաժողովի նախագծի համաձայն՝ Եվրամիության նոր անդամների համար կսահմանվի 15 տարվա փորձաշրջան։ Այդ ժամանակահատվածում երկրին հնարավոր կլինի արագորեն զրկել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից կամ միության ընդհանուր բյուջեից տրամադրվող ֆինանսավորումից, եթե խախտի հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու «բարեխիղճ համագործակցության սկզբունքը»։

Չեռնոգորիայից հետո այս կոշտ միջոցը նախատեսվում է մեխանիկորեն կիրառել Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հնարավոր համաձայնագրերի դեպքում:

Leave a comment