Քաղաքականություն
11.11.2026 | 13:26
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի կարգավորմանն ուղղված բանակցությունների երկրորդ օրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սկսում ենք բանակցությունների երկրորդ օրը։ Սկզբում՝ եռակողմ ձևաչափով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Դրանից հետո առանձին հանդիպում կանցկացնենք եվրոպացի գործընկերների հետ»,- հայտնել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
ՏԱՍՍ գործակալության թղթակիցը նույնպես հայտնում է, որ Աբու Դաբիում սկսվել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններն առաջին անգամ են անցկացվում փետրվարից ի վեր։ Առաջին փուլը տեղի էր ունեցել նախօրեին։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հանդիպումը տևել է չորսուկես ժամ։ Կողմերը դեռ չեն հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի