https://arm.sputniknews.ru/20261109/nubarashenum-septemberi-14ic-hacadul-anvogh-ashvot-badaljani-khapanman-mijvocy-pvokhvel-e-109140729.html
«Նուբարաշենում» սեպտեմբերի 14–ից հացադուլ անող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է
«Նուբարաշենում» սեպտեմբերի 14–ից հացադուլ անող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը դիմել է երկու գերատեսչություներին նաև «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ, «Նորք-Մարաշի զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի… 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T22:46+0400
2026-11-09T22:46+0400
2026-11-09T22:48+0400
հացադուլ
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
«նուբարաշեն» քկհ
լիլիթ գալստյան
պատգամավոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/07/47870618_0:0:960:540_1920x0_80_0_0_f7bd9b9f6597104eaf521bc393566ad5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 14–ից «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է տնային կալանքով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Բադալյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ իրենց վերջին այցելության ժամանակ` մոտ երկու օր առաջ, հորդորել էին Բադալյանին թողնել հացադուլը, քանի որ դա նրա կյանքի հետ անհամատեղելի էր։ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրել է, որ պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարներին` «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ Արթուր Վարդանյանի հարցով։ Գալստյանի խոսքով` ճիշտ է` ՔԿՀ–ում կա բուժական մաս, սակայն Վարդանյանի առողջական խնդիրներին լուրջ միջամտություն է անհրաժեշտ, որ կարողանա կասեցնել վատթարացման և սրացման ընթացքը։Այդ իսկ պատճառով պատգամավորը երկու գերատեսչություններից խնդրել է համապատասխան ընթացակարգերով քննության առարկա դարձնել Վարդանյանի առողջության վատթարացման խնդիրն ու անհրաժեշտ լուծում տալ` ընդհուպ քննարկել պատժի հետագա կրումից ազատելու հարցը։Նշենք, որ Արթուր Վարդանյանը (հայտնի որպես «Նորք-Մարաշի զինված խմբի» պարագլուխ) 2022 թվականի հոկտեմբերի 10-ին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Վարդանյանը ձերբակալվել էր դեռևս 2015 թվականի նոյեմբերին։ Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու, իշխանությունը յուրացնելու փորձի (պետական հեղաշրջման նախապատրաստում) մեջ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/07/47870618_120:0:840:540_1920x0_80_0_0_083e97cc5d8e5586ecb8b364f61b430a.jpg.webp
հացադուլ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, «նուբարաշեն» քկհ, լիլիթ գալստյան, պատգամավոր
հացադուլ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, «նուբարաշեն» քկհ, լիլիթ գալստյան, պատգամավոր
Ընդդիմադիր պատգամավորը դիմել է երկու գերատեսչություներին նաև «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ, «Նորք-Մարաշի զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի հարցով։