Սաուդյան Արաբիայի Մեդինա շրջանում հարձակման է ենթարկվել «Արևելք–Արևմուտք» նավթամուղը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Տուժածների և զոհերի մասին չի հաղորդվում:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի Մեդինա շրջանում հարձակման է ենթարկվել «Արևելք-Արևմուտք» նավթամուղը։ Այս մասին հայտնում է սաուդյան «SPA» գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության էներգետիկայի նախարարության աղբյուրին։

«Մեդինայի շրջանում այսօր հարձակման է ենթարկվել «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, ինչի հետևանքով ոչ մեծ հրդեհ է բռնկվել», – ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ հատուկ ծառայություններին հաջողվել է մարել հրդեհը։ Զոհեր և տուժածներ չկան:

Պատասխան հարված. եմենցիները հարձակվել են Դամամի նավթային ընկերության վրա

Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում:

Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։

Leave a comment