ՀՀ ՔԿ նախագահը համոզված է` Շաքի ներխուժած ադրբեջանցին սպանելու մտադրություն չի ունեցել

https://arm.sputniknews.ru/20261103/hh-qk-nakhagahy-hamvozvats-e-shaqi-nerkhuzhats-adrbejancin-spanelu-mtadrutjun-chi-unecel-108857285.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108846938_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6acaa79c1a17de8f3e3ad0c0799c4aca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արթուր պողոսյան, ադրբեջանցի

հայաստան, արթուր պողոսյան, ադրբեջանցի

Բաժանորդագրվել

Քննչական կոմիտեի նախագահը չգիտի, թե այս պահին որ քրեակատարողական հիմնարկում է պահվում ադրբեջանցի զինծառայողը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես մոլորվել է մառախուղի պատճառով ու գյուղում հայտնվել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։

«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք։ Էն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա էդտեղ, ճաշ ա սարքում, փոխվում ա։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով էդ երեխեքին նստացնում ա, չի վնասում․․․»,- ասաց Պողոսյանը։

ՔԿ նախագահը հավելեց՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրել են անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, ապօրինի սահմանահատում։ Պողոսյանը հայտնեց նաև, որ ադրբեջանցի զինծառայողը տնից գողացել է բանկային քարտեր ու դրամ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ է հիմա պահվում ադրբեջանցի զինծառայողը, ՔԿ նախագահը պատասխանեց, որ չգիտի։

Leave a comment