https://arm.sputniknews.ru/20261103/hh-qk-nakhagahy-hamvozvats-e-shaqi-nerkhuzhats-adrbejancin-spanelu-mtadrutjun-chi-unecel-108857285.html
ՀՀ ՔԿ նախագահը համոզված է` Շաքի ներխուժած ադրբեջանցին սպանելու մտադրություն չի ունեցել
ՀՀ ՔԿ նախագահը համոզված է` Շաքի ներխուժած ադրբեջանցին սպանելու մտադրություն չի ունեցել
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի նախագահը չգիտի, թե այս պահին որ քրեակատարողական հիմնարկում է պահվում ադրբեջանցի զինծառայողը։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T17:14+0400
2026-11-03T17:14+0400
2026-11-03T17:15+0400
հայաստան
արթուր պողոսյան
ադրբեջանցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108846938_0:84:1600:984_1920x0_80_0_0_85d8ccf7a90e4eca4e0c26f01c8812fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես մոլորվել է մառախուղի պատճառով ու գյուղում հայտնվել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք։ Էն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա էդտեղ, ճաշ ա սարքում, փոխվում ա։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով էդ երեխեքին նստացնում ա, չի վնասում․․․»,- ասաց Պողոսյանը։ՔԿ նախագահը հավելեց՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրել են անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, ապօրինի սահմանահատում։ Պողոսյանը հայտնեց նաև, որ ադրբեջանցի զինծառայողը տնից գողացել է բանկային քարտեր ու դրամ։Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ է հիմա պահվում ադրբեջանցի զինծառայողը, ՔԿ նախագահը պատասխանեց, որ չգիտի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108846938_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6acaa79c1a17de8f3e3ad0c0799c4aca.jpg.webp
հայաստան, արթուր պողոսյան, ադրբեջանցի
հայաստան, արթուր պողոսյան, ադրբեջանցի
Քննչական կոմիտեի նախագահը չգիտի, թե այս պահին որ քրեակատարողական հիմնարկում է պահվում ադրբեջանցի զինծառայողը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես մոլորվել է մառախուղի պատճառով ու գյուղում հայտնվել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։
«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք։ Էն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա էդտեղ, ճաշ ա սարքում, փոխվում ա։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով էդ երեխեքին նստացնում ա, չի վնասում․․․»,- ասաց Պողոսյանը։
ՔԿ նախագահը հավելեց՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրել են անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, ապօրինի սահմանահատում։ Պողոսյանը հայտնեց նաև, որ ադրբեջանցի զինծառայողը տնից գողացել է բանկային քարտեր ու դրամ։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ է հիմա պահվում ադրբեջանցի զինծառայողը, ՔԿ նախագահը պատասխանեց, որ չգիտի։