«Մենք գործարկել ենք տոմսային համակարգն ամբողջությամբ, վճարման տրամաբանությունը բերել ենք որոշակի ստանդարտի, և վճարումներն ու վալիդացիաները տեղի են ունենում, բայց ունենք մի կարևոր հարց, որը դեռևս առկա է օդում՝ ինչո՞ւ ենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե: Կարծում եմ՝ ժամանակն է, որ խոսենք մեր երթևեկության խնդիրներից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ թեև բազմիցս խոսվել է առանձնացված ավտոբուսային գծերի կարևորության մասին, սակայն առիթ չի եղել թվային արտահայտությամբ այս հարցին անդրադառնալու: Նա թվային արտահայտությամբ ներկայացրեց իրենց չափումները և իրական պատկերը՝ օրվա բոլոր ժամերին: Պարզաբանեց, որ առաջին պիկը լինում է առավոտյան ժամերին, իսկ ամենամեծ պիկը՝ երեկոյան ժամերին, քանի որ երեկոյան ավելանում են նաև ժամանցային ուղևորությունները: Նա փաստեց, որ հանրային տրանսպորտի և մարդատար ավտոմեքենաների հոսքերի միախառնման արդյունքում էական խոչընդոտներ են լինում:
«Եթե անգամ ամբողջությամբ համալրված լինի ավտոբուսային պարկը, բայց առանձնացված գծեր չունենանք, որոնցով այդ ավտոբուսները կերթևեկեն, կոնկրետ ժամերի ավտոբուս ելք անելով՝ մենք ուղղակի կավելացնենք խցանման մեջ գտնվող ավտոբուսների քանակը, և դրանից մեր քաղաքացիները կանգառում ավելի կարճ չեն սպասի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: