Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը հիմք կստեղծի Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի նոր մոդելի ու ժամանակակից թվային համակարգի գործարկման համար:
Ինչու է դա կարևոր. Նախատեսվում է անցում կատարել միասնական էլեկտրոնային և տվյալահենք համակարգի, որը հնարավորություն կտա տարբեր պետական մարմինների տվյալները հավաքագրել, համադրել և վերլուծել մեկ միջավայրում:
Հիմնական փոփոխությունները.
-
Թվային վերլուծություն և ԱԲ. Համակարգը հնարավորություն կտա իրականացնել հանցավորության խորքային քրեաբանական վերլուծություն, գնահատել ռիսկերը, կանխատեսել միտումները և կիրառել արհեստական բանականության գործիքներ:
-
Տվյալների հստակեցում. Սահմանվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և հետախուզումների վերաբերյալ հաշվառման ենթակա տեղեկությունների ու դրանք տրամադրող պետական մարմինների շրջանակը:
-
Հանրային բաց հարթակ. Օրենքով կամրագրվի հանցավորության վիճակագրության բաց հարթակի ստեղծման պահանջը՝ ապահովելով իրավապահ համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: