ՆԳՆ-ն առաջարկում է նոր հանցավորության վիճակագրության կենտրոն

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը հիմք կստեղծի Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի նոր մոդելի ու ժամանակակից թվային համակարգի գործարկման համար:

Ինչու է դա կարևոր. Նախատեսվում է անցում կատարել միասնական էլեկտրոնային և տվյալահենք համակարգի, որը հնարավորություն կտա տարբեր պետական մարմինների տվյալները հավաքագրել, համադրել և վերլուծել մեկ միջավայրում:

Հիմնական փոփոխությունները.

  • Թվային վերլուծություն և ԱԲ. Համակարգը հնարավորություն կտա իրականացնել հանցավորության խորքային քրեաբանական վերլուծություն, գնահատել ռիսկերը, կանխատեսել միտումները և կիրառել արհեստական բանականության գործիքներ:

  • Տվյալների հստակեցում. Սահմանվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և հետախուզումների վերաբերյալ հաշվառման ենթակա տեղեկությունների ու դրանք տրամադրող պետական մարմինների շրջանակը:

  • Հանրային բաց հարթակ. Օրենքով կամրագրվի հանցավորության վիճակագրության բաց հարթակի ստեղծման պահանջը՝ ապահովելով իրավապահ համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Leave a comment