Մրցակցություն միայն Արզնիում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվում են համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ Լոռու Լերմոնտովո համայնքում, իսկ մեծամասնական ընտրակարգով միայն ավագանու ընտրություններ Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Թումանյանում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրողների թիվն այստեղ 4198 է, իսկ ավագանին բաղկացած է 15 հոգուց։ Կառավարող ուժի ընտրացուցակը գլխավորում է ՔՊ-ական, Թումանյան համայնքի ղեկավար 38-ամյա Սուրեն Թումանյանը։ Ընտրացուցակում 41 թեկնածու է։

Լերմոնոտովո համայնքում  ընտրելու իրավունք ունի 612 ընտրող։ Այստեղ նույնպես թե՛ ավագանու, թե՛ համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցություն չկա։ Համայնքի ղեկավարի համար առաջադրվել է անկուսակցական, 69-ամյա Էդիկ Չախկալյանը։ Վերջինս 35 տարի ղեկավարում է գյուղը․ նախ՝ 1991-ից որպես գյուղխորհրդի նախագահ, իսկ 1997թ-ից՝ համայնքի ղեկավար։ Ավագանու անդամի 5 տեղի համար առաջադրվել է 5 թեկնածու, որից մեկը՝ կին։

Ֆերիկում ընտրողների թիվը 163 է։ Այստեղ նույնպես մրցակցություն չկա․ ավագանու 5 մանդատի համար առաջադրվել է 5 թեկնածու։

Մրցակցություն կա միայն Արզնի համայնքում։ Ավագանու անդամի 7 մանդատի համար պայքարելու են 17 թեկնածու, որից 1-ը՝ կին։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 1978 մարդ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment