ՌԴ զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Խրիպունի բնակավայրի նկատմամբ․ ՊՆ

Բաժանորդագրվել

Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Խրիպունի բնակավայրի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվել է, որ բնակավայրը գրավվել է «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment