Ադրբեջանն շարունակում է ջնջել հայկական հետքը Արցախից. Բաղունց

https://arm.sputniknews.ru/20260927/adrbejann-sharunakum-e-jnjel-hajkakan-hetqy-arcakhic-baghunc-107358128.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107353394_156:0:1489:1000_1920x0_80_0_0_68145436307eb8483d423cc394d70d99.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, գագիկ բաղունց, արցախյան պատերազմ

արցախ, գագիկ բաղունց, արցախյան պատերազմ

Բաժանորդագրվել

Ըստ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի` խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը պետք է մնան համազգային օրակարգի անսակարկելի առաջնահերթություններ։ Այս մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ իր
ուղերձում նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Նա հիշեցրել է, թե վեց տարի առաջ ինչպես է կոպտորեն ոտնահարվել հակամարտության կարգավորման հիմնարար՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը ու հավելել է, որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմամբ ու հայրենազրկմամբ ադրբեջանական հանցագործությունների շղթան չի ընդատվել մինչև այսօր։

«Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ջնջել հայկական հետքը բռնազավթված Արցախից. պետական մակարդակով ավերվում, պղծվում ու աղավաղվում է մեր բազմադարյա պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը, հողին են հավասարեցվում մեր տներն ու օջախները, պղծվում՝ գերեզմաններն ու սրբավայրերը»,– գրել է նա։

Բաղունցն իր ուղերձում վստահեցրել է, որ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից ու հավելել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ, իսկ ուժի կիրառման ու ագրեսիայի արդյունքների լեգիտիմացումը բացարձակապես անընդունելի է։

«Տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հնարավոր է մեր ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնման, ինչպես նաև միջազգային հուսալի երաշխիքների ներքո դեպի սեփական պատմական հայրենիք արժանապատիվ, անվտանգ ու հավաքական վերադարձի ապահովման ճանապարհով»,– նշվում է ուղեձում :

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ավելի ուշ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։ 2026 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում հայտարարեց, որ 2020 թ–ի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել։ Հաջորդ օրը նախագահականից հայտնեցին, որ դա վրիպակ է, ու զոհերի թիվը 3755։

Leave a comment