ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է.

«Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%

Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%

Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%

Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական

առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն,

«Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը

12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»:

Leave a comment