«Առաջին ալիքը» ներողություն է խնդրում սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ հեռարձակելու համար

Հանրային հեռուստաընկերությունը («Առաջին ալիք») պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, եթեր հեռարձակված ժամանցային համերգի համար։  

Հեռուստաընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Հարգելի՛ հեռուստադիտողներ,

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment