«Եթե մենք կարողանում ենք անձին իդենտիֆիկացնել իր բազմաթիվ անձնագրերով որպես մի հոգի, հարցը լուծվում է: Հիմա հարցը դա է՝ կարողանո՞ւմ ենք, թե՞ չենք կարողանում․․․ Հիմա, եթե քաղաքացին իրոք գնաց Հայաստանից իր որևէ այլ երկրի անձնագրով, որը, ես չգիտեմ, մեր համակարգերը, օրինակ, տեսնո՞ւմ են արդյոք, որ դա նույն քաղաքացին է, և դա համարվո՞ւմ է արդյոք հայկական անձնագրով սահմանահատում։ Նույնպես, եթե համարվում է, մենք խնդիր չունենք, միանգամից հանենք այդ մի տարի ներկայանալու պահանջը: Մենք մինչև հիմա չունենք այդ հարցի պատասխանը այստեղ, ու ես վստահ չեմ, որ մենք հունվարի 1-ից դա ունենալու ենք»,- ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Հարցը վերաբերում է ՀՀ ռեզիդենտներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Խնդրին անդրադարձ եղավ առողջապահության փոխնախարարի՝ առողջապահական ապահովագրության մասին հարցի զեկուցման համատեքստում։ ՀՀ բյուջեից մինչև տարեվերջ 200 մլրդ դրամ կտրամադրվի մոտ 1 միլիոն 800 հազար քաղաքացիների բուժսպասարկման համար։ Դրանից 150 միլիարդն արդեն տրամադրվել է։ Խնդիր է առաջանում ռեզիդենտների դեպքում․ լուծումները դեռ փնտրվում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին անդրադարձավ նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հայտարարելով, որ ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում սահմանների համալիր կառավարման և վիզաների համակարգերի արդիականացման ուղղությամբ․ «Ռեզիդենտության (մշտական բնակության) բաղադրիչն առանցքային նշանակություն է ստանում ոչ միայն առողջության համընդհանուր ապահովագրության և սոցիալական ծառայությունների, այլև ընտրական գործընթացների (ընտրացուցակների) համար։ Առաջիկայում Կառավարություն կներկայացվի «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ քաղաքացիության շնորհման հարցում ևս ռեզիդենտությունը լինելու է կարևոր պայման»։
Նա հավելեց, որ մուտքի և ելքի տվյալների աստիճանական ֆիլտրման ու համակարգերի ադապտացման արդյունքում կձևավորվի մաքուր ու ճշգրիտ տվյալների շտեմարան, ինչը կվերացնի անճշտությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: