Ծորակից հոսող պղտոր հեղուկ. Երևանում և 3 մարզում ջուր կմատակարարվի գրաֆիկի խախտումով

https://arm.sputniknews.ru/20260924/tsvorakic-hvosvogh-pghtvor-heghuk-erevanum-ev-3-marzum-jur-kmatakararvi-grafiki-khakhtumvov-107253536.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ջուրը ծորակից կեղտոտ է հոսում. մի քանի օր է օգտատերերն ահազանգում են Երևանում այս խնդրի մասին

Sputnik Արմենիա

Ջուրը ծորակից կեղտոտ է հոսում. մի քանի օր է օգտատերերն ահազանգում են Երևանում այս խնդրի մասին

2026-09-24T15:46+0400

true

PT0M20S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107241368_0:150:1000:900_1920x0_80_0_0_e8b28f6a4ba0efe1c2580fcafb5baa58.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Բազմաթիվ օգտատերեր բողոքում են, որ արդեն մի քանի օր է` իրենց տան ծորակից կեղտոտ ջուր է հոսում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր է հոսում։ Sputnik Արմենիային ուղարկված կադրերն արվել են Երևանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան 52 շենքի բնակարաններից մեկում։ Մեր թղթակիցը հայտնում է, որ նման խնդիր կա նաև Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ծորակներից և ցայտաղբյուրներից կեղտոտ ջուր է հոսում։

Օգտատերերն արդեն մի քանի օր է` ահազանգում են աղտոտոված ջրի մասին և լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ երեկոյան հայտնեց, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ուստի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հայտարարվում է ջրանջատում։

Ընկերությունը միաժամանակ վստահեցրեց, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա, և խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։

«Վեոլիա Ջուրը» այսօր նոր հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։ Բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։

Leave a comment