Հասարակություն
24.09.2026 | 23:24
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և Կայք բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
- ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12, Ուսանողական 9/1/4, 7/1/3 հասցեների գազասպառողների, Հ․ Հովհաննիսյան ԱՁ-ի, ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի, ՀԱԱՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, սեփականատեր Արթուր Սաքանյանի, սեփականատեր Արմեն Սամվելյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։