https://arm.sputniknews.ru/20260924/ruminiajum-krkin-anodachu-trchvogh-sarq-e-ynkel-zlm-neri-pvokhancmamb-ajn-ukrainakan-e-107249129.html
Ռումինիայում կրկին անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ-ների փոխանցմամբ, այն ուկրաինական է
Ռումինիայում կրկին անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ-ների փոխանցմամբ, այն ուկրաինական է
Sputnik Արմենիա
Ուկրաինական ԱԹՍ-ները պարբերաբար հայտնվում են եվրոպական պետությունների, մասնավորապես մերձբալթյան երկրների տարածքում։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T13:43+0400
2026-09-24T13:43+0400
2026-09-24T13:43+0400
ռումինիա
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107239558_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a542e585fa332607057e5b44e545f351.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայի տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին X սոցցանցում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։Ընդ որում, ռումինական ԶԼՄ-ները գրում են, որ դրոնը թռել է Ուկրաինայի տարածքից։ Անօդաչուին հետևելու համար օդ են բարձրացել 4 կործանիչներ։Ռումինական Կոնստանցա քաղաքի նավահանգստում հունիսին ուկրաինական ծովային կամիկաձե դրոնի անկման հետևանքով ուժգին պայթյուն էր եղել։ Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ Ռումինիան օդ է բարձրացրել F-16 կործանիչ ինքնաթիռներ և IAR -330 ուղղաթիռ՝ երկրի օդային տարածքում արձանագրված խախտման պատճառով։ Ընդ որում, Բուխարեստը խուսափում է միջադեպերին ուկրաինական ներգրավվածության մասին հիշատակելուց։
ռումինիա
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
В Румынии разбился дрон, залетевший с территории Украины
Sputnik Արմենիա
В Румынии разбился дрон, залетевший с территории Украины
2026-09-24T13:43+0400
true
PT1M17S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107239558_240:0:1680:1080_1920x0_80_0_0_eb92e06e23f9f8ca468432b72f57ceaf.jpg.webp
ռումինիա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, видео
ռումինիա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, видео
Ուկրաինական ԱԹՍ-ները պարբերաբար հայտնվում են եվրոպական պետությունների, մասնավորապես մերձբալթյան երկրների տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայի տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին X սոցցանցում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռադարներն արձանագրել են օդային թիրախ, որը Ռումինիայի օդային տարածք է մտել Բոտոշան նահանգի հյուսիսում: ԱԹՍ-ն թռել է մոտ 4 րոպե, ինչից հետո ընկել է Սուչավա նահանգի Սալկա բնակավայրի շրջանում: Միջադեպի հետևանքով զոհեր կամ նյութական վնասներ չկան։
Ընդ որում, ռումինական ԶԼՄ-ները գրում են, որ դրոնը թռել է Ուկրաինայի տարածքից։ Անօդաչուին հետևելու համար օդ են բարձրացել 4 կործանիչներ։
Ռումինական Կոնստանցա քաղաքի նավահանգստում հունիսին ուկրաինական ծովային կամիկաձե դրոնի անկման հետևանքով ուժգին պայթյուն էր եղել։ Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ Ռումինիան օդ է բարձրացրել F-16 կործանիչ ինքնաթիռներ և IAR -330 ուղղաթիռ՝ երկրի օդային տարածքում արձանագրված խախտման պատճառով։ Ընդ որում, Բուխարեստը խուսափում է միջադեպերին ուկրաինական ներգրավվածության մասին հիշատակելուց։