Ժողովուրդը ձայն տալով ՔՊ-ին՝ կողմ արտահայտվեց կաթողիկոսի հեռացմանը. Ալեն Սիմոնյան

ԱԽՔ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեռ չի ծանոթացել եկեղեցու մասով հրապարակված կառավարության զեկույցին, այդ իսկ պատճառով չի կարող ասել, թե ինչպես է տեսնում կաթողիկոսի հեռացումը։

 

Ինչպե՞ս պետք է օրենսդրական փոփոխություններով հասնեն կաթողիկոսի հեռացմանը՝ Սիմոնյանը պատասխանեց.

 

«Բացի վարչությունում քննարկելուց, դուք ականատես եղաք, որ Կտրիճ Ներսիսյանի հեռացման հարցը մեծ աջակցություն գտավ նաև ժողովրդի մոտ։ Վաղարշապատ համայնքում Կտրիճ Ներսիսյանի քաղաքական թևը պարտվեց, հետագայում էլ ամբողջ հանրապետությունով պարտվեց։ Վարչությունը հայ ժողովրդի կամքի արտացոլման մի մասն է։ Ժողովրդի մեծամասնությունը ձայն տալով ՔՊ-ին՝ կողմ արտահայտվեց Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը»։

 

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ քարոզարշավի ժամանակ հասարակությանը եկեղեցու բարեփոխման մասին չէին ներկայացնում, Սիմոնյանը նշեց, որ շատ դրույթներ քարոզարշավի ժամանակ չեն ներկայացրել, բայց տարուց ավելի դրա մասին խոսել են։

Leave a comment