Էրդողան․ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», – ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ նշելով, որ Անկարան ի սկզբանե խրախուսել է կողմերին խաղաղություն հաստատել։ Նա ողջունել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք համարելով երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը նպաստող քայլեր։ Էրդողանը այդ գործընթացում ներդրման համար շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment