https://arm.sputniknews.ru/20260923/htskh-nakhagahy-tbilisium-handipel-e-adrbejani-nerkajacucchi-het-107211912.html
ՀԾԿՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ
ՀԾԿՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ
Sputnik Արմենիա
Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T18:49+0400
2026-09-23T18:49+0400
2026-09-23T18:51+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
էներգակիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107211177_0:141:1500:985_1920x0_80_0_0_aea5d830f200171da153346fe9cc31fd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը քննարկվել են Թբիլիսիում, այդ թվում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։«Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է կուտակիչ կայանների կառուցմանն ու անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107211177_0:0:1500:1125_1920x0_80_0_0_33f8ce2bb7e8c72e7e99d96c09ce7816.jpg.webp
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), էներգակիր
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), էներգակիր
Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները։
Նշվում է, որ Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։
«Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է կուտակիչ կայանների կառուցմանն ու անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։