Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները


Ռուսաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունները, դրանք կտևեն 3 օր: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են Չուկոտկայում և Կամչատկայում: Քվեարկություն է կազմակերպվել նաև ռազմական գործողությունների արդյունքում ՌԴ վերահսկողության տակ հայտնված ուկրաինական Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում: Ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն: Ավելի վաղ՝ Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել էր միակ հակապատերազմական կուսակցության՝ «Յաբլոկո»-ի գրանցումը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արդեն արձանագրվել են ընտրատեղամասերի դեմ ուղղված սադրիչ գործողություններ ու քվեարկության գործընթացի վրա ազդելու փորձեր։ Մարիա Զախարովան նշել է, որ ուկրաինական ուժերն ԱԹՍ-ներ են արձակում Ռուսաստանի ուղղությամբ, ապատեղեկատվական արշավներ են իրականացվում, այդ թվում՝ Արևմուտքից:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a comment