https://arm.sputniknews.ru/20260915/tsavum-khmelu-jrum-sndiki-hajtnaberumic-hetvo-tuzhats-chka-avanesjan-106892438.html
Ծավում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Ավանեսյան
Ծավում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Ավանեսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի պնդմամբ` այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T22:31+0400
2026-09-15T22:31+0400
2026-09-15T22:31+0400
սնդիկ
ջուր
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105734473_0:0:2759:1552_1920x0_80_0_0_ba3e838581f034ddcb62d1b997d8dd90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։Նրա խոսքով` օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։Հիշեցնենք, որ մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105734473_284:0:2736:1839_1920x0_80_0_0_95359506b230af1c0136a119fd1bffcd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սնդիկ, ջուր, անահիտ ավանեսյան
սնդիկ, ջուր, անահիտ ավանեսյան
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի պնդմամբ` այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում
սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։
«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,– նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։
Հիշեցնենք, որ մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով: