Ռուսաստանի բանակը անցած գիշեր հարվածել է Կիևում գործող ձեռնարկությանը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ է արտադրում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկությունը («Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ), որն իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված մասնագիտացված ավտոմեքենաների արտադրություն», – ասված է հաղորդագրության մեջ: