Մերցը չեղարկել է Նյու Յորք կատարելիք այցը, որտեղ պիտի մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին․ DPA

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է հաջորդ շաբաթ Նյու Յորք նախատեսված այցը, որի ընթացքում նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան նվիրված միջոցառումներին։

Այս մասին հայտնել է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության շրջանակներում առկա աղբյուրները։

«Ի տարբերություն նախնական ծրագրերի՝ կանցլերը հաջորդ շաբաթ չի մեկնի Նյու Յորք, քանի որ նրա ներկայությունն անհրաժեշտ է Բեռլինում»,- նշել են աղբյուրները։

Կանցլերը պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 23-ին։ Սակայն սեպտեմբերի 20-ին Բեռլինում և Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում նախատեսված են նահանգային ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն նրա համար։ Փորձագետները կարծում են, որ արդյունքները կարող են կանխորոշել Մերցի քաղաքական ապագան։

Leave a comment