Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան ռազմական MQ-1 անօդաչու թռչող սարք։
Միջադեպի մասին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Քիչ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է MQ-1 առաջադեմ անօդաչու թռչող սարք», – ասված է հայտարարության մեջ։