Ընտրողների 75%-ը կարծում է, որ Պետդումայի ընտրություններում կհաղթի «Միասնական Ռուսաստանը»

https://arm.sputniknews.ru/20260914/yntrvoghneri-75-y-kartsum-e-vor-petdumaji-yntrutjunnerum-khaghti-miasnakan-rusastany-106841919.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/662/10/6621012_154:0:2885:2048_1920x0_80_0_0_61f57d987c9492594b4c89e2a40a6609.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ընտրություններ, պետդումա

ռուսաստան, ընտրություններ, պետդումա

Բաժանորդագրվել

ՀԿՈՒՀԿ վերլուծական կենտրոնի հեռախոսային հարցումն անցկացվել է սեպտեմբերի 12-ին 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցիների մեծամասնությունը (76%) կարծում է, որ ՌԴ Պետական դումայի պատգամավորների ընտրություններում կհաղթի «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ / ВЦИОМ) վերլուծական կենտրոնի քաղաքական հետազոտությունների գծով տնօրեն Միխայիլ Մամոնովը։

Այսօր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացել է Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի կլոր սեղանը «Քվեարկության միասնական օր(ЕДГ) – 2026․ վերջնագիծ» թեմայով։ Իր ելույթի ընթացքում Մամոնովը ներկայացրել է ՀԿՈՒՀԿ Վերլուծական կենտրոնի հարցման արդյունքները «Կուսակցությունների հաղթանակի շանսերը» թեմայով։

«Ռուսաստանցիներին հարցրել ենք, թե նրանք ինչ են կարծում՝ ով կհաղթի կամ ով կհավաքի ընտրողների ձայների մեծամասնությունը Պետական դումայի առաջիկա ընտրություններում… ռուսաստանցիների 76%-ը նշել է, որ ամենաշատ ձայները կհավաքի «Եդինայա Ռոսիան»։ Ընտրական ակտիվություն ունեող քաղաքացիների շրջանում այս ցուցանիշը 80% է»,-կլոր սեղանի ընթացքում ասել է Մամոնովը։

Փորձագետի ներկայացրած տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների 4%-ը կարծում է, որ հաղթելու ամենաշատ շանսերն ունի ՌԴԿԿ-ն (КПРФ), 2%-ը՝ ՌԼԴԿ-ն (ЛДПР), ևս 2%-ը՝ «Նոր մարդիկ» («Новые люди») կուսակցությունը։

««Եդինայա Ռոսիայի» առնչությամբ կարող ենք ասել, որ այն իսկապես ընկալվում է որպես առաջատար ուժ, քաղաքական ուժ, և որպես հետևանք՝ ենթադրվում է, որ այն կպահպանի այդ առաջատար դիրքն առաջիկա հինգ տարիներին՝ նոր Պետական դումայի աշխատանքի ընթացքում»,-ավելացրել է Մամոնովը։

ՀԿՈՒՀԿ վերլուծական կենտրոնի հեռախոսային հարցումն անցկացվել է սեպտեմբերի 12-ին 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իններորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները նշանակել է 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Քվեարկությունը տեղի կունենա երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը: Պետության ղեկավարը Պետդումայի առաջիկա ընտրություններն անվանել էր երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը։

Leave a comment