ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ոչնչացրել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության նոր համակարգի կիրառմամբ խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք Հորմուզի նեղուցի վրա, հաղորդել է «Press TV»-ն։

«ԻՀՊԿ-ն հայտնել է, որ իր օդատիեզերական ստորաբաժանումը որսացել և ոչնչացրել է MQ-1 անօդաչու թռչող սարքը Հորմուզի նեղուցի վրա՝ օգտագործելով երկրի հակաօդային պաշտպանության ցանցին ինտեգրված ՀՕՊ նոր համակարգ», – հաղորդել է հեռուստաալիքը։

Leave a comment