https://arm.sputniknews.ru/20260819/rvosatvomy-herqel-e-egiptvosum-karucvvogh-aek-i-riskeri-masin-politico-i-hraparakumy-105908842.html
«Ռոսատոմը» հերքել է Եգիպտոսում կառուցվող ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին Politico-ի հրապարակումը
«Ռոսատոմը» հերքել է Եգիպտոսում կառուցվող ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին Politico-ի հրապարակումը
Sputnik Արմենիա
Հերքումներով է հանդես եկել նաև Եգիպտոսի միջուկային կարգավորիչը՝ հիշեցնելով, որ ատոմակայանը կառուցվում է III+ սերնդի ռուսական տեխնոլոգիայով։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T21:09+0400
2026-08-19T21:09+0400
2026-08-19T21:09+0400
եգիպտոս
ատոմակայան
ռուսաստան
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874226_0:149:1600:1049_1920x0_80_0_0_0fce9a55ba969b83601f29eee9aa01c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան հերքել է Եգիպտոսում կառուցվող «Էլ Դաբաա» ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին եվրոպական «Politico» պարբերականիհրապարակումը:«Politico»-ի հրապարակման մեջ ասվում է, որ «Էլ Դաբաան» կառուցվում է նույն տեխնոլոգիայով, ինչ Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկները, որոնց հասցեին «հնչում են անվտանգության նորմերի խախտման և ինժեներական սխալների մասին հայտարարություններ»: Պարբերականըհղումէանումգաղտնի նամակին, որը Եգիպտոսի ատոմակայանների վարչությունը իբր հունիսի սկզբին ուղարկել է «Ռոսատոմ» կորպորացիայի ներկայացուցիչներից մեկին: Նամակում վարչությունը, իբր, հայտնում է ռեակտորային հանգույցների թերությունների և միջուկային անվտանգության խախտումների մասին շինարարական աշխատանքներում՝ դա բնութագրելով որպես «միտումնավոր անփութություն»:Մեկնաբանությունը տարածել է նաև Եգիպտոսի ատոմային էլեկտրակայանների վարչությունը (NPPA)՝ հայտարարելով, որ նախագիծն արհեստականորեն ներառվել է մի օրակարգում , որն ուղղված է այլ քաղաքական նպատակների իրականացմանը: «Էլ Դաբաա»-ն այս պահին աշխարհում ԱԷԿ-ի կառուցման խոշորագույն նախագիծ է, որում ներգրավված են շուրջ 25 հազար ռուսաստանցի և եգիպտացի մասնագետներ: Դրա իրականացումը ենթադրում է ինժեներական առաջադեմ լուծումների կիրառում, ինչպես նաև առանձնապես ամուր և բարդ կառույցների ստեղծում։ Նախագծի անվտանգությանը բարձր գնահատական է տվել նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի հուլիսին՝ էներգաբլոկներ 1-ի և 2-ի ռեակտորների իրանների տեղադրման հանդիսավոր արարողությունների ժամանակ։«Էլ Դաբաա» ԱԷԿ-ը հիմնվածէIII+ սերնդի ռեակտորային տեխնոլոգիայի վրա՝ մի քանի պաշտպանական պատնեշներով։ Ռեակտորը հագեցած է կրկնակի պաշտպանիչ թաղանթով, որը կարող է դիմակայել 400 տոննա քաշով և վայրկյանում 150 մետր արագությամբ շարժվող ինքնաթիռիհարվածին:Նշենք, որ «Ռոսատոմի» մասնագետները, համագործակցելով հայ գործընկերների հետ, աշխատանքներ են տանում Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ:
եգիպտոս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874226_2:0:1598:1197_1920x0_80_0_0_1b18b260f46846b8427834d9d5e9ec7b.jpg.webp
եգիպտոս, ատոմակայան, ռուսաստան, «ռոսատոմ»
եգիպտոս, ատոմակայան, ռուսաստան, «ռոսատոմ»
Հերքումներով է հանդես եկել նաև Եգիպտոսի միջուկային կարգավորիչը՝ հիշեցնելով, որ ատոմակայանը կառուցվում է III+ սերնդի ռուսական տեխնոլոգիայով։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան հերքել է Եգիպտոսում կառուցվող «Էլ Դաբաա» ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին եվրոպական «Politico» պարբերականիհրապարակումը:
«Politico»-ի հրապարակման մեջ ասվում է, որ «Էլ Դաբաան» կառուցվում է նույն տեխնոլոգիայով, ինչ Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկները, որոնց հասցեին «հնչում են անվտանգության նորմերի խախտման և ինժեներական սխալների մասին հայտարարություններ»: Պարբերականըհղումէանումգաղտնի նամակին, որը Եգիպտոսի ատոմակայանների վարչությունը իբր հունիսի սկզբին ուղարկել է «Ռոսատոմ» կորպորացիայի ներկայացուցիչներից մեկին: Նամակում վարչությունը, իբր, հայտնում է ռեակտորային հանգույցների թերությունների և միջուկային անվտանգության խախտումների մասին շինարարական աշխատանքներում՝ դա բնութագրելով որպես «միտումնավոր անփութություն»:
Մեկնաբանությունը տարածել է նաև Եգիպտոսի ատոմային էլեկտրակայանների վարչությունը (NPPA)՝ հայտարարելով, որ նախագիծն արհեստականորեն ներառվել է մի օրակարգում , որն ուղղված է այլ քաղաքական նպատակների իրականացմանը: «Էլ Դաբաա»-ն այս պահին աշխարհում ԱԷԿ-ի կառուցման խոշորագույն նախագիծ է, որում ներգրավված են շուրջ 25 հազար ռուսաստանցի և եգիպտացի մասնագետներ: Դրա իրականացումը ենթադրում է ինժեներական առաջադեմ լուծումների կիրառում, ինչպես նաև առանձնապես ամուր և բարդ կառույցների ստեղծում։ Նախագծի անվտանգությանը բարձր գնահատական է տվել նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի հուլիսին՝ էներգաբլոկներ 1-ի և 2-ի ռեակտորների իրանների տեղադրման հանդիսավոր արարողությունների ժամանակ։
«Նման մասշտաբիևտեխնոլոգիական բարդության նախագծերի շինարարության ընթացքում առանձին տեխնիկական խնդիրների բացահայտումը, հետագա ճշտող միջոցառումների անցկացումը նորմալ պրակտիկա է», – ասվում է հայտարարության մեջ:
«Էլ Դաբաա» ԱԷԿ-ը հիմնվածէIII+ սերնդի ռեակտորային տեխնոլոգիայի վրա՝ մի քանի պաշտպանական պատնեշներով։ Ռեակտորը հագեցած է կրկնակի պաշտպանիչ թաղանթով, որը կարող է դիմակայել 400 տոննա քաշով և վայրկյանում 150 մետր արագությամբ շարժվող ինքնաթիռիհարվածին:
Նշենք, որ «Ռոսատոմի» մասնագետները, համագործակցելով հայ գործընկերների հետ, աշխատանքներ են տանում Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ: