Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը



Սպորտ





Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որի վերջին փուլը մոտենում է ավարտին: Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը մրցումային վերջին օրը գրանցել է փայլուն արդյունք. նա կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment